5-րդ դասարան · Հաշվետվություն · Մայրենի

Մայրենիի հաշվետվություն

Բլոգային աշխատանք
1․Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:
Բլոգիս հղումը՝
Իմ առաջին նյութը եղել է սա։-հրապարակել եմ, հուլիսի 19-ին 2020 թվականին։
2․Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչու:

3․Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչու եք հավանում:
https://piruonline.school.blog/
Ես հավանում եմ Արփիի բլոգը, որովհետև նա շատ պարտաճանաչ կատարում է դասերը։
4․Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Իմ ծնողները շատ են գնահատում իմ աշխատանքը և հաճույք են ստանում իմ բլոգից
Ուսումնառության 5 տարիներ
1.Դպրոցում ձեր ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն եք ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:
Ես շատ եմ կարևորում տարածքը։ Շատ եմ սիրում մեր դպրոցի մուտքի բնությունը։ Վարդերը, առատ ծառերը։ Երբեք չեմ մոռանա Ընկեր Սոնային, ես նրան շատ եմ սիրում։
2.Կարո՞ղ եք թվարկել 5 բան, որ սովորել եք դպրոցում և չափազանց շատ եք դրանք կարևորում:

Ազատ ստողծագործելու հնարավորություն, չվախենալ կարծիքը հայտնել, լինել հանդուրժող շրջապատի մարդկանց նկատմամբ, նկատել բնության ամենափոքրիկ բայց շատ գեղեցիկ երևույթ, համարձակ և ազատ մտածել։
3.3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:

Սիրելի 3-րդ դասարանցի, ուզում եմ, որ դու լինես գերազանցիկ։ Ինչու եմ սա ասում, որովհետև մոտենում են քո Արևմտյան դպրոցի ուսման վերջի տարիները։ Չվախենաս բարդ թեմաներից, փոքրերի մոտ քո մասին մեծ-մեծ չխոսաս, չնեղացնես։ Հուսով եմ լավ կլինես։
4.Կա՞ ուսուցիչ, որ շատ եք սիրում կամ բոլորովին չեք սիրում. նշեք պատճառը:
Ես սիրում եմ բոլոր ուսուցիչներին, բայց ամենաշատը ընկեր Գոհարին։
5.Կցանկանայի՞ք շարունակել ուսումն Արևմտյան դպրոցում, ինչո՞ւ:

Ես իհարկե սիրում եմ Արևմտյան դպրոցը։ Բայց ավելի լավ է սովորեմ նոր միջավայրում։
6.Ծնողներին խնդրեք, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն ձեր ուսուցումն Արևմտյան դպրոցում:

Մեզ համար շատ կարևոր է, որ մեր երեխան սիրով և հաճույքով է հաճախում դպրոց։ Ուսումնական նյութերը միշտ շատ հետաքրքիր են և ուսուցանող։ Մայրենիի նյութերը ընտրված են շատ լավ ստեղծագործություններից։Մեզ դուր է գալիս նաև, որ յուրաքանչյուր երեխային նկատմամբ կա առաձնահատուկ վերաբերմունք։
Միջին դպրոց
1.Ի՞նչ գիտեք Միջին դպրոցի մասին:
Շատ բան չգիտեմ միջին դպրոցի մասին, սակայն վստահ եմ, որ եթե նույնիսկ ավելի դժվար է լինելու, բայց միևնույն է հետաքրքիր է լինելու սովորելը։
2.Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել Միջին դպրոց:

Իհարկե ցանկանում եմ, չէ որ մեծանում եմ։ Հույս ունեմ, որ միջին դպրոցում էլ ինձ այնքան լավ եմ զգալու, ինչպես Արևմտյան դպրոցում։ Կարոտելու եմ իմ Արևմտյան ջերմ դպրոցին։
3.Թվարկեք Միջին դպրոցի ձեզ ծանոթ ուսուցիչներին:

Չունեմ ես ծանոթ ուսուցիչ։
4.Ինչպիսի՞ն կցանկանայիք, որ լիներ Միջին դպրոցը։

Կուզենային որ, միջին դպրոցում լինեյին հետաքրքիր խմբակներ, որոնց ես կհաճախեյի։

Leave a comment