5-րդ դասարան · Մայրենի

Ինչ է կատարվում․․․երկնքում⛅

Ի՞նչ կատարվեց… Երկնքում 
Քանդուքարափ է: 
Ամպերը փուլ են գալիս, 
Տեղատարափ է:

Կապույտ մրրիկ է պայթել, 
Կապույտ մշուշ է… 
Ուռին ուզում է փախչել, 
Բայց արդեն ուշ է:

Ուռին ճչում է կարծես. 
-Հասե՜ք. աղետ է:- 
Առուն ուշքի է եկել 
Եվ արդեն գետ է:

Որոտում է ձորն ի վար, 
Հոսում է ինքը, 
Ինքը-Նորին Մեծություն, 
Փլված երկինքը:

Ծառս է լինում և խառնում 
Ամպն ու ալիքը 
Եվ ծովերին է տանում 
Այս արհավիրքը:

Առաջադրանքներ
1․Ընդգծված պարզ նախադասություններից դուրս գրեք ենթական, ստորոգյալը, ավելացրեք ևս մեկ նախադասություն, որ դառնան բարդ նախադասություններ։
Ամպերը փուլ են գալիս։Շուտով անձրև կգա։
Ենթակա-ամպերը, ստորոգյալ-փուլ են գալիս
Ուռին ուզում է փախչել։Արդեն ուշ է։
Ենթակա-ուռին, ստորոգյալ-փախչել
Առուն ուշքի է եկել։Հոսում է ճամփայով։
Ենթակա-առու, ստորոգյալ-ուշքի է եկել
2․Բանաստեղծությունից գտեք և դուրս գրեք հետևյալ բառերի հոմանիշները՝ հորդ անձրը, փորձանք, ցանկանալ, փոթորիկ։
Հորդ անձրև-մրիկ
Փորձանք-աղետ
Ցանկանալ-ուզել
Փոթորիկ-մշուշ
3․Ընտրեք բանաստեղծության ձեզ ամենի շատ դուր եկած քառտողը և դրա համար նկար նկարեք։

Ուռին ճչում է կարծես. 
-Հասե՜ք. աղետ է:- 
Առուն ուշքի է եկել 
Եվ արդեն գետ է:

4․Բանաստեղծությունը կարդալիս ի՞նչ ձայներ եք լսում, ի՞՞նչ գույներ եք տեսնում։
Տեսնում եմ աշնանային եղանակ։Գույնզգույն տերևները ընկնում են առույի մեջ։Անձրև է սկսվելու։Քամին ուժեղ է։ Վստահ եմ կուժեղանա։
5․Ձեր կարծիքով տարվա ո՞ր եղանակը և բնության ո՞ր երևույթն է նկարագրված։

Նկարագրված է քամի։ Աշուն է։