5-րդ դասարան · Հայրենագիտություն

Տավուշի մարզի տեսարժան վայրեր 🖌

🖌Սուրբ Գրիգոր եկեղեցի🖌
Ամենավաղը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X-րդ դար), որն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև (չորս անկյունների ավանդատներից արևելյաններն առանձնացված չեն աղոթասրահից) հատակագծով գմբեթավոր կառույց է։ Գմբեթային փոխանցումն իրականացված է սաղր տրոմպներով։ Դեկորատիվ միակ տարրը խիստ հողմահարված անկյունային որմնախոյակներն են՝ պարզ բեկվածքներով և ականթի տերևների արխաիկ նկարվածքի շարքով։ Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (XII դարի վերջ), որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ ևն, նաև արձանագրություններ)։ Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ։

🎨Սուրբ Աստվածածին եկեղեցի🎨
Համալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի է։ Ըստ հարավային մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցվել է 1281-ին, սակայն հարավային և հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը, արևելյան ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից ևն, ենթադրել են տալիս, որ 1281-ին կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է՝ հիմնարկված լինելով հավանաբար 10-11դդ։ Արևմտյան ճակատի դիմաց ավերված շինության մնացորդներ են։

5-րդ դասարան · Հայրենագիտություն

Լոռու մարզի տեսարժան վայրեր 🍰

🍰Հաղբատի վանք🍰
Հաղպատ, Հաղբատի վանք, միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն, վանքային համալիր։ Գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։


Սանահինի վանական համալիր
Սանահինի վանքային համալիր, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրք գավառում, այժմ՝ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (նախկին Սանահին գյուղ), Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա։Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին, նաև՝ սան-հին, հին կաթսա։Հաղպատի վանքի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին 966 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար, հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականներ, գիտնական վարդապետներ, գրիչներ։ Հիմնադիր վանահայրն էր Պոլիկարպոսը, որին հաջորդել է վարդապետ գիտնական Հովհաննեսը։

5-րդ դասարան · Մայրենի

Հայոց Լեզու 5

366. Ընդգծված նախադասությունը (պատմողի խոսքը) գրիր՝
ա) ուրիշի ուղղակի. խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքի մեջ:
1. – Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը, – ցավով ասաց նավի հրամանատարը:
Նավի հրամանատարը ցավով ասաց
– Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը։
– Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք,-ցավով ասաց նավի հրամանատարը,-բայց չեք վերջացրել նորոգումը
2. – Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ.- անհամբերությամբ ասաց տղան:
Անհամբերությամբ
տղան ասաց․
– Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ։
– Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն,-անհամբերությամբ ասաց տղան,-ինքս նրան կբերեմ։
3. – Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է, – հեռանալիս ասաց հյուրը:
Հեռանալիս ասաց հյուրը
– Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է։
– Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին,-հեռանալիս ասաց հյուրը,-դա շա՜տ հետաքրքիր է։
367. Երկխոսությանը շարունակի՛ր:
– Դե՛, – շշնջաց ընկերս, – սեղմի՛ր կոճակը,-տանջվելով ասաց ընկերս:
– Զանգն արդեն հնչե՞լ է, – զարմացա ես, – ոչինչ չեմ լսել,-կողքից ասաց ընկերս․
-Վերանորոգում են զանգը, դրա համար չես լսել։

368.
Երկխոսությանը շարունակի՛ր:
– Ամեն ինչ մտածված է, սիրելի՛ս,- հանգիստ շուռ եկավ մյուսը: – Հիմա կտեսնես,-ամուսինը բացեց կնոջ աչքերը և այնտեղ կար մի մեծ գրադարան։
369.
Գրի՛ր երկխոսություն, որը դասարանում ես լսել (կարող ես նաև հորինել): Չմոռանաս կետադրության մասին։
Արգիշտին անհանգստությամբ ասաց․
-Հեռախոսս կորցրել եմ L
Ամբողջ դասարանը փորձում է գտնել հեռախոսը։
-Գտե՛լ եմ,-ասաց Միքայելը։