5-րդ դասարան · Հայրենագիտություն · Ճամփորդություն · Մաթեմատիկա · Արատես

Ճամփորդություն դեպի Արատես🦋

Շատ եմ սիրում, երբ ընկերներիս և ուսուցիչներիս հետ գնում եմ արշավի, մանավանդ, երբ գնում ենք Արատես ու մի քանի օր մնում ենք: Սա հնարավորություն է ընկերների հետ լինելու, միասին ժամանակ անցակնելու և բնության գրկում լինելու: Ես կարծում եմ նաև ինքնուրույն լինելու:
Մայիսի 13-15-ը Արատեսում էինք: Երեք հրաշալի օր ունեցանք: Արատես հասնելուց արաջ ունեցանք կանգառներ, որոնց ընթացքում հետաքրքիր պատմություններ լսեցինք: Նորատուսի խաչքարերի մոտ տեսանք տատիկների, ովքեր մեզ հետաքրքիր պատմություններ պատմեցին:
Այս օրերին ինձ համար շատ հետաքրքիր էր ու նորություն, որ մենք ընկեր Արմինեյի հետ ճաշ և աղցաններ պատրաստեցինք: Ինչ համեղ էր մեր պատրաստածը:
Խաղեր խաղացինք զրուցեցինք, հաճելի շփվեցինք, լավ էր, որ եղանակը չխանգարեց, անձրև չեկավ, և կարողացանք ճամբարի շուրջը կարգի բերել:

Մեզ հետ էր նաև մեր մաթեմատիկայի ուսուցչուհին՝ ընկեր Գրետան։
Մնեք ընկեր Գրետայի հետ կատարել ենք մաթեմատիկական չափումներ, հաշվարկներ ու կազմել ենք խնդիրնր։

Ընկեր Գրետայի հետ դրսում բարզ և բաղադրյալ թվերի վերբերյալ բանավոր մաթեմատիկական շատ հետաքրքիր խաղ խաղացինք:

Որից հետո չափեցինք Արատեսի մեր ուղղանկյունանիստի տեսք ունեցող սենյակի չափումները՝ լայնություն(4 մ 28 սմ), երկարություն(6մ 62սմ) և բարձրություն(3 մ)և հաշվեցին սենյակի ծավալը՝

V=428x662x300=85000800(սմ խոր.) մոտավորապես 85 մ խոր.

Դրանից հետո գնացինք մեղվապահի տուն։
Մեղվի փեթակն ունի ուղղանկյունանիստի տեսք։

Չափերիզի միջոցով չափել ենք նրա չափումները.

Բարցրություն՝ 44սմ= 4 դմ 4 սմ
Երկարություն՝ 35սմ= 3 դմ5 սմ
Լայնություն՝ 35սմ= 3 դմ5 սմ
Ծավալ՝ 44x35x35=53900 սմ խորանարդ:

Փեթակի կափարիչը քառակուսու տեսք ունի, կողմը՝ 57սմ։
Կափարիչի մակերեսը` 57×57= 3249սմ քառակուսի

Կազմել ենք նաև խնդիրներ։

Խնդիր 1

Մեկ մեղվով շրջանակը արժի 5000դրամ։ Որքա՞ն պետք է վճարի մեղվաբուծը, որպեսզի գնի 9 այդպիսի շրջանակ ունեցող մեղվաընտանիք։

Մեղվաբուծը պետք է վճարի 5000×9=45.000դրամ

Որքա՞ն վճարեց մեղվաբուծը, եթե գնեց 15 այդպիսի մեղվաընտանիք։

Մեղվաբուցը վճարեց՝ 15×45000=675.000դրամ

Խնդիր 3

1 լիտր բանկայում տեղավորվում է 1կգ 500գ մեղր։ Որքա՞ն մեղր կտեղավորվի 4 լիտրանոց բանկայում։

1,5×4= 6 կգ մեղր։

Որքա՞ն մեղր կտեղավորվի 5 լիտրանոց բանկայում։

1,5×5=7 կգ 500 գ մեղր։

Շնորհակալ եմ ընկեր Արմինեյին և ընկեր Գրետային հրաշալի օրերի համար:

Leave a comment